+374 94 000 446

Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները

Դիտվել է` 776

08.04.2021
post single img

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով նվազած ապրանքաշրջանառության ծավալները կվերականգնվեն:

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլև առաջ շարժվել: Տեսնում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովը երկու կողմից ակտիվ աշխատում է: Դուք ակտիվ աջակցում եք այդ հանձնաժողովի գործունեությանը, և ՌԴ փոխվարչապետը պարբերաբար լինում է Երևանում»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի բացման հետ կապված հարցերին, որի արդյունքում, ըստ Պուտինի, Հայաստանը կստանա նոր հնարավորություն երկրի զարգացման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Մոսկվա հրավերի համար և ընդգծել, որ այսպիսի կապերը շատ կարևոր են օրակարգային հարցեր քննարկելու համար:

 «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ այսօր կլինի հագեցած օրակարգ, այդ թվում՝ ռազմավարական բնույթի հարցերի քննարկում: Իհարկե, ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կարևորագույն գործոն է դարձել տարածաշրջանում կայունության և անվտանգության համար»,- ասել է Փաշինյանը:

Ծառայություններ

Վերջին դիտումները