fintax logo

+374 94 000 446

Հարկային արտոնություններ ի շահ կոնկրետ կազմակերպությունների

Просмотрено 961

19.08.2017
post single img

ՀՀ կառավարությունն իր նիստի ընթացքում օրերս հաստատեց խոշոր արտահանողներին շահութահարկի գծով արտոնություններ տրամադրելու կարգը, ըստ որի՝ տարեկան 40 մլրդ դրամից ավել արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20%-ից կնվազեցվի մինչև 5%, իսկ 50 մլրդ. դրամից ավել ունեցողների համար՝  մինչև 2%: Արտոնությունները չեն վերաբերում մի շարք կազմակերպությունների, մասնավորապես, այն ընկերություններին, որոնք իրականացնում են լեռնահանքային, ենթաակցիզային գործունեություն, զբաղվում են ոսկերչական իրերի, թանկարժեք մետաղների և քարերի արտահանմամբ:

 

Պաշտոնական մեկնաբանությամբ՝ այս արտոնությունները կխթանեն ՀՀ արտահանումը և կնպաստեն այս կազմակերպություններում աշխատատեղերի ավելացմանը: Սակայն, որոշ աղբյուրների համաձայն, դրանք ուղղված են ի շահ կոնկրետ կազմակերպությունների, մասնավորապես, ինչպես նշում է «168 ժամ» պարբերականը, ցեմենտ արտադրող երկու խոշոր ընկերությունների` «Արարատցեմենտին» և Հրազդանի ցեմենտի գործարանին, որոնք տևական ժամանակ է, ինչ պարապուրդի են մատնված, և ոմն ռուսաստանցի գործարար մտադրություն է հայտնել զբաղվել գործարանների պայմանագրային կառավարմամբ և ապահովել ընկերությունների արտադրանքի արտահանումը:

 

Բացի այդ, ավելի վաղ մի խումբ փորձագետներ մտահոգություն էր հայտնում, որ այս արտոնությունները կարող են շահադիտաբար օգտագործվել երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, որի նկատմամբ այժմ կիրառվում են սանկցիաներ՝ Հայաստանի միջոցով վերաարտահանում իրականացնելու նպատակներով:

Услуги

Последние просмотры