Ընկերության Գրանցում
Դիտվել է` 5798
14.08.2018
«ՖինԹաքս ըքաունթինգ» ընկերությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մատուցում է ընկերությունների հիմնադրման ծառայություններ:
ՀՀ-ում առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների առավել տարածված կազմակերպաիրավական տեսակը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է՝ ՍՊԸ: ՀՀ-ում ՍՊԸ կարելի է հիմնադրել գտնվելով ՀՀ-ում կամ արտասահմանում՝ հեռակա կապ հաստատելով ՖինԹաքս ըքաունթինգ ընկերության հետ: ՀՀ-ում ՍՊԸ-ի հիմնադրման համար անհրաժեշտ է ընդամենը 3 աշխատանքային օր, իսկ հավելյալ պետական վճարի պարագայում՝ 1 աշխատանքային օր:
ՍՊԸ գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1․ Հիմնադիրների որոշում (արձանագրություն) ՍՊԸ-ի հիմնադրման վերաբերյալ: Այս որոշմամբ (արձանագրությամբ) հիմադիրները պետք է նշանակեն տնօրեն, հաստատեն ընկերության անվանումը, հասցեն, կանոնադրությունը, կանոնադրական կապիտալի մեծությունը և այլն:
2․ Ընկերության կանոնադրություն՝ հաստատված հիմանդիրների կողմից: Գոյություն ունի նաև կառավարության կողմից հաստատված ստանդարտ կանոնադրության ձև, որը ընտրելու դեպքում ընկերության գրանցումը դառնում է ավելի դյուրին և արագ:
3․ Հիմանդիրների անձնագրերի պատճենները (օտարերկրյա քաղաքացիների դեպքում, անհրաժեշտ է անձնագրի թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ):
4․ Տնօրենի կամ ղեկավարի անձնագրի պատճենը (օտարերկրյա քաղաքացիների դեպքում, անհրաժեշտ է անձնագրի թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ):Եթե հիմադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա, նաև պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճեները՝ նոտարական վավերացմամբ և թարգմանությամբ:
5․ Հեռակա գրանցման դեպքում նաև լիազորագիր «ՖինԹաքս ըքաունթինգ» ընկերության աշխատակցի անունով:
Արտասահմանյան ծագման որոշ փաստաթղթեր անհրաժեշտ են ափոսթիլով հաստատված:
Ընկերության կանոնադրության և հիմնադիրների որոշման (արձանագրության) փաստաթղթերը կարող են պատրաստվել մեր աշխատակիցների կողմից:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար