+374 94 000 446

Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները

Դիտվել է` 99

11.09.2020
post single img

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությունում բարձրացնել կորոնավիրուսի պայմաններում տեղաշարժի սահմանափակումների վերացման հնարավորության հարցը։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության նիստում հայտարարել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գրեթե փակ են դեպի Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ տանող ճանապարհները: ԵԱՏՄ շրջանակներում իրավիճակի բարելավմանը զուգընթաց կբարձրացվի սահմանափակումների վերացման հնարավորության հարցը՝ հասկանալու համար, թե երբ և ինչ պայմաններում դա տեղի կունենա։ Այս հարցի շուրջ առաջին քննարկումներն, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, արդեն սկսվել են։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթների իրականացումը Հայաստանի հետ: Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ամփոփում է ավիաչվերթների վերսկսման համար ստացված հայտերի քանակը, եւ կան բոլոր նախադրյալները, որպեսզի սեպտեմբերի կեսերից Հայաստանի եւ այլ երկրների օդային հաղորդակցությունը վերականգնվի:

Նա նաև նշել է, որ երկիր ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիները, կորոնավիրուսի թեստ հանձնելով և օրվա ընթացքում ստանալով բացասական արդյունք, կարող են չանցնել 14-օրյա կարանտին:

Ծառայություններ

Վերջին դիտումները