ՌԴ փոքր և միջին արտահանողների ասոցիացիան դիտարկում է խթանել դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի արտահանմանը
Դիտվել է` 2063
05.06.2018
ՌԴ փոքր և միջին արտահանողների ասոցիացիան (АМСЭ) դիտարկում է Հայաստանում համապատասխան կառուցի ստեղծման հնարավորութոյւնը,որը կօժանդակի հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանմանը դեպի Ռուսաստանի շուկաներ: Այս մասին հայտարարել է ԵԱՏՄ «Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովի շրջանակներում (АМСЭ) գործադիր տնօրեն Յուրի Շուրիգինը:
«Մենք շատ լավ հնարավորություններ ենք տեսնում Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման համար: Բայց երբեմն դժվարություններ կան, քանի որ հայ արտադրողը կարող է առաջարկել այն ծավալները, որոնք միշտ չէ, որ բավական մեծ են: Մինչդեռ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները հայտնի են իրենց բարձր որակով ռուսաստանյան շուկայում: Ուստի, մենք ուրախ կլինենք հնարավորություն ընձեռել Հայաստանի փոքր և միջին բիզնեսին», - ասել է նա:
Բացի այդ, ըստ Շուրիգինի, դեղագործական ոլորտում նույնպես կա հայ ձեռնարկատերերի արտահանման գործունեության զարգացման հնարավորություն: «Հայաստանում արտադրվում են աշխարհին քաջ հայտնի դեղագործական ապրանքներ», - ասել է նա: Այս համատեքստում AMEC- ի ներկայացուցիչն անվանել է «Լիկվոր» ընկերությանը: Նա նշել է, որ ընկերություն իր արտադրանքն արտահանում է 15 երկրներ, բայց ներկայացված չէ Ռուսաստանում, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվվեն պետական մակարդակով: «Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների շրջանակներում մենք կկարողանանք նպաստել այս հարցի լուծմանը»,- ասել է Շուրիգինը:
Նշենք, որ Փոքր և միջին արտահանողների ասոցիացիան արտադրող-ձեռնարկությունների և ծառայությունների փրովայդերների մասնագիտական ընկերակցություն է, որն իրականացնում է արտահանումային գործունեություն, ինչպես նաև արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների, որոնք շահագրգռված են վաճառքների զարգացմանը միջազգային շուկաներում: Ասոցիացիան հիմնական նպատակն է, մի կողմից, համախմբել ձեռներեցներին և ստեղծել արտադրողների համայնքներ, իսկ մյուս կողմից, կառուցել համայնքի պրոֆեսիոնալ մասնակիցների անդամների արդյունավետ երկխոսություն ճյուղային արհմիությունների, առևտրաարդյունաբերական պալատների, պետական մարմինների և կառույցների հետ, որոնց խնդիրն է աջակցություն ՓՄՁ արտահանողներին:
Նյութի աղբյուրը՝ Arminfo.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով