Քննարկվել են ԵԱՏՄ-ում գյուղարտադրանքի պահանջարկի և առաջարկի կանխատեսումների հաշվարկի մեխանիզմները
Դիտվել է` 1079
17.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ հուլիսի 16-ին կազմակերպվել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Կանատ Սարսենբեկովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵՏՀ ներկայացուցիչը Հայաստան է ժամանել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղմթերքի և պարենային մթերքների առաջարկի և պահանջարկի համատեղ կանխատեսումների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ընդունված` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների գյուղատնտեսական արտադրանքի, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների վերաբերյալ հաշվարկի մեխանիզմներն ու մոտեցումները:Կանատ Սարսենբեկովը ներկայացրել է դրա ձևավորման մեթոդաբանությունը, կիրառվող գործակիցները:
Կողմերը համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ տարածքում միասնական շուկայի ձևավորման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել և մոտարկել Հայաստանում և ԵԱՏՄ մյուս անդամերկրներում կիրառվող մեթոդական համակարգերը:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով