ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կազմում է 28%
Դիտվել է` 2050
06.07.2018
Չնայած այն հանգամանքին, որ մի քանի տարիների ընթացքում ՓՄՁ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում մնացել է անփոփոխ, կազմելով մոտ 28%, այնուամենայնիվ, տարեցտարի դիտվում է դրական դինամիկա: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնի «Պատրաստ առևտրին» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Նա նշել է, որ այսօր Հայաստանում գործող 75 հազար տնտեսվարող սուբյեկտների 60%-ը ՓՄՁ-ներ են: Դրանք անհատ ձեռնարկատերեր են, իսկ միայն 40% կազմում են կազմակերպությունները: Սակայն, ըստ փորձագետի, հաշվի առնելով ներքին շուկայի ռեսուրսները, այսօր Կենտրոնի նպատակն է օգնել ՓՄՁ-ներին բարելավել իրենց արտահանման կարողությունները: «Դա կարևոր խնդիր է Հայաստանում: Որպես կանոն, մեր արտադրողներն արտադրում են շատ բարձր որակի արտադրանք, էկոլոգիապես մաքուր, բայց կան խնդիրներ, կապված միջազգային ստանդարտներին անհամապատասխանության հետ», - ասել է Կ. Գևորգյանը:
Նա ավելացրել է, որ Ազգային կենտրոնը տարբեր հնարավորություններ է օգտագործում հայ արտադրողների արտադրանքը ներկայացնելու միջազգային հարթակներում: Նրա խոսքով, արդյունքները, վկայում են եվրոպական սպառողների մոտ ունեցած մեծ պահանջարկի մասին: «Այս ամենի հետ մեկտեղ, որ մեր արտադրողները պատրաստ չեն արտահանմանը, ոչ կանոնակարգի, ոչ էլ քանակական ցուցանիշներով», - պարզաբանել է փորձագետը:
Նա նշել է, որ այսօր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն աշխատում է ավելացնել ՓՄՁ սուբյեկտների թիվը, որոնք ներգրավված են վերամշակման ոլորտում, ստեղծելով աշխատատեղեր, հատկապես մարզերում և սահմանամերձ շրջաններում: Վերադառնալով ITC նախաձեռնությանը, Կ. Գևորգյանը նշել է, որ ՓՄՁ-ների մասնակցությունը «Պատրաստ առևտրին» ծրագրին համագործակցություն կհաստատի մի շարք այլ միջազգային ծրագրերի հետ:
Նշենք, որ Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամն ստեղծել է 2002 թվականին, ՀՀ կառավարության կողմից:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կառավարման գլխավոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած Հոգաբարձուների խորհուրդն է: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է. պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը, ՓՄՁ-ների համար Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը, նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով