+374 94 000 446

Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

Դիտվել է` 223

02.04.2019
post single img

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից,  կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ  աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:

 

Նյութի աղբյուրը՝ Armenpress

Ծառայություններ

Վերջին դիտումները