PETEKAMUTNER.AM ԿԱՅՔՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Դիտվել է` 3160
10.05.2018
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում, ինչի արդյունքում ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացի տևողությունը միջինում կազմում է մոտ 20 րոպե: Մեկ այլ նորամուծությամբ էլ ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է մաքսային մարմինների կայքէջում և հասանելի է յուրաքանչյուրին` ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչի տեսքով: Մաքսային ծառայության պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնում տեղադրված ավտոմատ հաշվիչի միջոցով քաղաքացին կարող է նախապես ճշտել ցանկացած ավտոմեքենայի արժեքի գնահատմանը վերաբերող տեղեկատվությունը՝ կայքում մուտքագրելով այդ ավտոմեքենայի տվյալները (մակնիշ, մոդել, տարեթիվ, թափք, սերունդ, շարժիչ): Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում:
Մաքսային գործառնությունների թափանցիկությունը բարձրացնելու նպատակով մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է նաև շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, ներմուծողների քանակների, և այդ շրջանակում գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ շարունակաբար թարմացվող տեղեկատվություն:
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով