+374 94 000 446

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է...

Դիտվել է` 362

31.08.2018
post single img

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը: Միևնույն ժամանակ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ ընկերություն չի ստեղծվել և չի ստեղծվելու։  Այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու: 


Միաժամանակ, ՊԵԿ–ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝  գանձումների և ձևակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով: 

ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծառայություններ

Վերջին դիտումները