ՊԵԿ-ը սկսել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները
Դիտվել է` 913
03.06.2019
2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Մասնավորապես, ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, ծրագրերի և ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման, պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման, ինչպես նաև փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգերը։ Նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում են ներկայացրել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի եկամուտների գործակալության՝ տրանսֆերային գնագոյացման գծով փորձագետները։
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքների գործընթացում կարևորվում են նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունը և դիտարկումները։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մի շարք հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, առաջարկվող լուծումները և այլն։ Շարունակական հանդիպումների նպատակն է՝ սահուն և արդյունավետ կազմակերպել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը։
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար -
19.08.2020
Մեկնարկում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ