ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի
Դիտվել է` 2162
05.09.2019
Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողներն աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել:
Նրա խոսքով՝ տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, և այն լինելու է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում:
Հարցին, թե նման մեղմ մոտեցում ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետո, Անանյանն ասաց, որ աղմուկի բան չկա:
«Ես որպես ՊԵԿ նախագահ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգել, որ, օրինակ, գնացեք, տեսեք ՀԴՄ կանոնների շահագործման խախտում կա, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և մի տուգանեք: Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, որովհետև դա կլինի օրենքի խախտում ու վարչարարության սխալ իրականացում: Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերթությունների սահմանում, երբ կա հարկ վճարողների, կամ պոտենցիալ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեղոցականություն»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ ավելացնելով, որ շատ դեպքերում ՊԵԿ-ն իր վարչարարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հանրության կարծիքը: Ըստ նրա, կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Ըստ Անանյանի, ՊԵԿ-ն, իհարկե, երկրորդն է:
Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել, բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական: «Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում: Ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»,- նկատեց նա:
Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:
Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չէ:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է: «Եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», - վստահեցրեց ՊԵԿ նախագահը:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով