ՊԵԿ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ
Դիտվել է` 1174
02.05.2019
ՊԵտական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը: 2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն. թիրախավորվել է մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտների 565 ապրանքային հայտարարագիր: Մաքսային մարմինների կողմից որոշում է կայացվել 149 դեպքով մերժել բացթողումը: Այնինչ, 2017 թվականին մերժվել է ընդամենը 7 դեպք: Նոր գործիքակազմի շնորհիվ 20 անգամ բարձրացել է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների ապօրինի օգտագործման դեմ ուղղված միջոցառումների արդյունավետությունը և թիրախավորման ճշգրտությունը:
Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:
ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵԱՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт–2018» 6-րդ միջազգային համաժողովում: Առաջարկվել է փորձը կիրառել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից:
Նյութի աղբյուրը՝ petekamutner.am
Վերջին դիտումները
-
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար -
19.08.2020
Մեկնարկում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ