ՊԵԿ-ը մասնակցել է ՄՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստին
Դիտվել է` 1179
25.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նիստերի ընթացքում ստորագրվել է ընդհանուր առմամբ 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: Մասնավորապես, ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել են ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի ստեղծման, մաքսային տարանցման ժամկետի սահմանման միասնական մոտեցումների մշակման վերաբերյալ որոշումներ: 31-րդ նիստին ստորագրվել են նաև ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման, անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումներ:
Իսկ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համար անձնակազմի նախապատրաստման, մաքսային մարմինների և երկաթուղային փոխադրողների համագործակցության, բեռնատրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման վերաբերյալ որոշումներ: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի կնքման հետ կապված որոշ հարցեր:
Նյութի աղբյուրը՝ petekamutner.am
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով