ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
Դիտվել է` 2705
16.05.2018
իզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը: Մասնավորապես, ըստ Մհեր Մարտիրոսյանի, այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին: Մյուս բաղադրիչը վերաբերում է ապրանքների նկատմամբ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, չափով և կարգով մաքսատուրքերի, ավելացված արժեքի, ակցիզային, ճանապարհային, բնապահպանական հարկերի, պետական տուրքերի, մաքսավճարի վճարումը: «Հիմնական բաղադրիչներից է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների և/կամ սահմանափակումների կիրառումը: Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության: Օրինակ՝ բուսասանիտարական, անասնաբուժական, սննդի անվտանգության հսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության ծառայությունը, օզոնային շերտը քայքայող նյութերի հսկողությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, կրիպտոգրաֆիկ սարքերի նկատմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունը, ռազմական նշանակության ապրանքներինը՝ պաշտպանության նախարարությունը և այլն»,-տեղեկացրել է Մհեր Մարտիրոսյանը:
ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: Եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով