ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով
Դիտվել է` 4699
30.06.2020
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու և հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) հորդորում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ):
Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ․
- առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը (ստորագրված և սկանավորված)՝ պարտադիր ստուգելով վճարված գումարի ճշտությունը,
- գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի տվյալ եռամսյակին վերաբերվող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և հեռախոսահամարները
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆ |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ |
ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ |
ՀՎՍ վարչության թիվ 1 |
011-544-080 |
|
ՀՎՍ վարչության թիվ 2 |
011-549-103 |
|
ՀՎՍ վարչության թիվ 3 |
011-544-287 |
|
ՀՎՍ վարչության թիվ 4 |
011-548-908 |
|
ՀՎՍ վարչության թիվ 5 |
011-549-262 |
|
ՀՎՍ վարչության թիվ 6 |
011-549-308 |
|
ՀՎՍ վարչության թիվ 7 |
023-249-474 |
|
ՀՎՍ վարչության թիվ 8 |
023-129-505 |
|
ՀՎՍ վարչության թիվ 9 |
023-539-401 |
|
ՀՎՍ վարչության թիվ 11 |
031-299-660 |
|
ՀՎՍ վարչության թիվ 12 |
028-139-706 |
|
ՀՎՍ վարչության թիվ 13 |
026-321-582 |
|
ՀՎՍ վարչության թիվ 15 |
022-259-590 |
|
ՀՎՍ վարչության թիվ 16 |
032-279-959 |
|
ՀՎՍ վարչության թիվ 18 |
028-459-790 |
|
ՀՎՍ վարչության թիվ 19 |
022-371-765 |
|
ՀՎՍ վարչության թիվ 20 |
011-544-177 |
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով