ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել աջ կողմի ղեկով ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների վերաբերյալ
Դիտվել է` 1707
18.03.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ՝ նշելով, որ նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից՝ հավելելով։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նշված օրենքով հնարավորություն է տրվել մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայում ՀՀ սահմաններին, անցակետերի հրապարակներում կուտակվել են և դեռևս պարբերաբար ներմուծվում են աջակողմյան ղեկով բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվում է ներգրավվել լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու նպատակով:
Այնուամենայնիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:
ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում»:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով