Պատգամավորներն առաջարկում են ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված միջնորդական ծառայությունների մատուցումը
Դիտվել է` 1889
14.06.2019
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են պարտատոմսերի շուկայում աշխուժություն մտցնել, նաև ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը: Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:
«Մենք փորձում ենք պարտատոմսերի շուկայում հավելյալ աշխուժություն հաղորդել: Ուզում ենք միջնորդական գործունեությունը ևս ավելի գրավիչ դարձնել, որպեսզի այլ երկրների խաղացողներ ևս օգտագործեն մեր միջնորդական ծառայությունները: Առաջարկում ենք ԱԱՀ-ից ազատել արժեթղթերի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչն ազդում է շուկայում գնագոյացման որակի վրա»,-ասաց Մանուկյանը:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված բաժնետոմսերից ստացված շահաբաժինները և պարտատոմսերի տոկոսագումարները ազատել եկամտահարկից: Մանուկյանը նկատեց, որ սրանով վերանայվում են հաշվեկշռվածության բացերը:
Մանուկյանի խոսքով` արժեթղթերով գործարքներ կատարելիս, ըստ էության, պարտադիր է միջնորդի ծառայություններից օգտվելը, հետևաբար այդ ծառայությունների համար ԱԱՀ է գանձվում, ինչն, ըստ էության, թանկացնում է արտադրանքը և մեծ հաշվով չի նպաստում նաև շուկայի զարգացմանը: Նա նկատեց, որ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում այդ ծառայություններն ազատված են ԱԱՀ-ից, հետևաբար այդ պարագայում Հայաստանը մրցունակ չէ:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով