Փաշինյանը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի նորամուծության մասին. Կան բանկեր, որոնք պատրաստ են հիփոթեքը վարկավորել ավելի ցածր տոկոսադրույքներով
Դիտվել է` 2741
03.10.2018
Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook- ի ուղղակի եթերով անդրադարձել էր «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին:
Վարչապետը հիշեցրեց, որ վերջերս ՀՀ կառավարությունը մեղմացրեց ծրագրի պայմանները: Այժմ, ինչպես ընդգծել է Փաշինյանը, ընտանիքը կարող է օգտվել ծրագրից, եթե ամուսինների ընդհանուր տարիքը չի անցնում 70 տարեկանից, նախկին`65 տարեկանի փոխարեն:
Ծրագրի հաջորդ նորամուծությունը, ինչպես նշել է Փաշինյանը, տոկոսադրույքերի նվազեցումն է` առավելագույնը - 7.5% Երևանում և 5,5% - մարզերում (անշարժ գույքի երկրորդային շուկայում), քանի որ առաջին դեպքում տարեկան 9,5% -ի դեպքում պետությունը կսուբսիդավորի 2% , իսկ մարզերում`4%: Համաձայն գործող կարգի, հիփոթեքային վարկը տրամադրվում տարեկան 10,5-11% տոկոսադրույքով, որից 2% -ը սուբսիդավորվում է պետության կողմից, անկախ նրանից, որտեղ է ձեռք է բերվում բնակարանը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, խոսքը գնում է առավելագույն տոկոսադրույքի մասին, բայց բանկերի միջև մրցակցության ակտիվացման պայմաններում հնարավոր է, որ հիփոթեքի տոկոսադրույքերը նվազեն: «Այդ թեմայով խոսեցի Կենտրոնական բանկի ղեկավարի հետ, և նա ինձ ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք պատրաստ են հիպոթեքային վարկեր տրամադրել ավելի ցածր տոկոսներով», - ասաց վարչապետը:
Առաջարկվող նորարարությունների հաջորդ կետը վերաբերում է կանխավճարին, որն այսօր երկրորդային բնակարանների համար կազմում է 30%, իսկ առաջնային շուկայում` 20%: Եթե նախագիծն արժանանա հավանության, ապա տոկոսադրույքները համապատասխանաբար կնվազեն մինչև` 20% և 10%: Խնդիրը լուիծվելու է կանխավճարի ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ: Այլ կերպ ասած, կանխիկ դրամով հնարավոր կլինի վճարել բնակարանի արժեքի 10% -ը, իսկ տարբերությունը ձևակերպել ապահովագրությունով: 30% կանխավճարը կարող է 10%-ով փոխարինվել նաև երկրորդ բնակարանի կամ ոսկով գրավի դեպքերում:
Բացի այդ, Հայաստանի կառավարությունը երկարաձգել է հիփոթեքային վարկի մարման ժամկետը: Այժմ հիփոթեքային վարկը կարող է տրամադրվոլ առնվազն 10 տարով, իսկ մարման առավելագույն ժամկետը կկազմի 30 տարի և 20 տարի:
Ըստ փաստաթղթի, սահմանվում է նաև բնակարանի առավելագույն արժեքը, որն առաջնային շուկայի համար կկազմի 30 մլն դրամ, իսկ երկրորդային շուկայի համար`25 մլն դրամ: Ընդ որում, առավելագույն անվանական տոկոսադրույքը հիփոթեքի առաջնային շուկայում կլինի 7.5%: Այս դեպքում պետությունից սուբսիդիան չի տրամադրվում: Նրանք կարող են եկամտահարկի ստանալ մասնահանումներ:
Ներկայումս, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը պարտավորվել է համաքաղաքացիների բնակարանային խնդիրները լուծել տարբեր ձևերով: Հայաստանում կա ևս մի ծրագիր, ըստ որի, այն անձինք, ովքեր բնակարան են գնել առաջնային շուկայում, կարող են վճարումները կատարել եկամտահարկի հաշվին: Այսինքն, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, բարձր աշխատավարձ ունեցող անձինք ետ են ստանում իրենց կողմից վճարված եկամտահարկը, այսինքն, հիփոթեքը դառնում է անտոկոս: Այնուամենայնիվ, հասկանալով, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ, ըստ վարչապետի, երկրի իշխանությունները փորձում են լուծել իրենց բնակարանային խնդիրները նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: «Խոսքը չի գնում վինծառայողների մասին, որոնց նկատմամբ պետությունն ունի որոշակի պարտավորություններ, և որի շրջանակներում նախատեսվում է լուծել խնդիրը», - պարզանաբել է վարչապետը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով