Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումը գտնվում է Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների օրակարգում
Դիտվել է` 1252
24.07.2018
Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը գտնվում է Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների օրակարգում: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, քննարկվում է սեղմ ժամկետներում հանդիպման կազմակերպման հնարավորությունը, ինչպես նաև դրա օրակարգը: Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, որ վերջերս ԱՄՆ կատարած իր այցի և կենգրեսականների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «խնդրել է» վերջիններսի կազմակերպել Փաշինյանի հետ Թրամփի հանդիպումը՝ դեսպանը նշել է, որ նախաձեռնությունը բխել է կոնգրեսականներից: «Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը»,- պարզաբանել է դիվանագետը:
Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե Միրզոյանի ԱՄՆ այցից հետո արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը նշել է, որ որոշումը կայացվել է Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցից առաջ: «Ելնելով հանրապետության տնտեսական աճի ցուցանիշներից՝ Հայաստանը դասվել բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին, ինչը թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում»,- բացատրել է դիվանագետը: Ըստ որում, նա հավաստիացրել է, որ կորպորացիայի որոշումն անսպասելի է եղել թե հայկական կողմի, թե Պետդեպարտամենտի համար:
Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններն այնքան հագեցած և բազմաշերտ են, որ պետք չէ սևեռվել մեկ ծրագրի վրա: «Համագործակցության դիվերսիֆիկացման հնարավորություններն այնքան մեծ են, որ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը:
Վերջին դիտումները
-
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ