Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին
Դիտվել է` 2377
04.12.2020
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին կտրուկ աճել են՝ գրեթե վեց տարվա ընթացքում հասնելով ամենաբարձր մակարդակին: Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտնել Է ՄԱԿ-ի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխություները, նոյեմբերին կազմել Է 105,0 կետ, ինչը 3,9 տոկոսով բարձր Է, քան հոկտեմբերին, եւ 6,5 տոկոսով ավելի 2019 թվականի նույն ցուցանիշից:
Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ պարենային գների ինդեքսը հասել Է ամենաբարձր մեծության 2014 թվականից ի վեր: Նշված Է, որ նոյեմբերին նկատվում Է բոլոր ենթաինդեքսների աճ: Այսպես, ձեթերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը մեկ ամսում 14,5 տոկոսով աճել Է «արմավաձեթի գների շարունակվող աճի պատճառով, որը կապված Է համաշխարհային պաշարների խիստ կրճատման հետ»:
Հացահատիկային մշակաբույսերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը հոկտեմբերի համեմատությամբ աճել Է 2,5 տոկոսով, շաքարինը՝ 3,3 տոկոսով, մսինը՝ 0,9 տոկոսով: Նշված Է, որ կաթնամթերքի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը ավելացել Է 0,9 տոկոսով եւ հասել գրեթե 18-ամսյա առավելագույնին: ՖԱՕ-ն նաեւ ճշտել Է 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշարհային արտադրության կանխատեսումը՝ այն իջեցնելով մինչեւ 2 742 միլիոն տոննայի նշագիծ:
Նշված Է, որ այս ցուցանիշը 1,3 տոկոսով գերազանցում Է նախորդ տարվա արդյունքը: Կազմակերպությունում նաեւ թվարկել են այն գործոնները, որոնք սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը, դրանց թվում են COVID-19-ի համավարակը, փոթորիկները Կենտրոնական Ամերիկայում եւ հեղեղումներն Աֆրիկայում: «45 երկրներ, այդ թվում 34 աֆրիկյան երկրներ, նախկինի պես պարենային օգնության կարիք ունեն»,- նշված Է զեկույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով