Ներդրումները 2013 թ. համեմատ նվազել են գրեթե 2,5 անգամ
Դիտվել է` 2585
19.08.2017
Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 616 մլրդ 731.9 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 311 մլրդ 489.9 մլն դրամ:
Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին կատարված ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կիսով չափ նվազել են: Այդ թվում՝ կիսով չափ նվազել են նաև ուղղակի ներդրումները:Այսպես, ԱՎԾ տեղեկատվության համաձայն՝ 2013 թվականի ինն ամիսներին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել էր 395.6 մլն դոլար, որը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել էր 31.7%-ով: 2013 թվականի ինն ամիսներին ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր 155.1 մլն դոլար:
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում խոշոր ներդրողներից են եղել Ռուսաստանը՝ 271 մլրդ 072.3 մլն, Գերմանիան՝ 84 մլրդ 045.1 մլն, Լիբանանը՝ 22 մլրդ 713.8 մլն, Նիդերլանդները՝ 20 մլրդ 269.8 մլն, Ֆրանսիան՝ 11 մլրդ 824.3 մլն դրամ ներդրումներերով:
Համեմատաբար խոշոր ներդրումներ են եղել նաև օֆշորային երկրներից: Այսպես, ինն ամիսներին Կիպրոսից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարվել է 95 մլրդ 909.3 մլն, Վիրջինյան կղզիներցի՝ 18 մլրդ 364.5 մլն, Լյուքսեմբուրգից՝ 12 մլրդ 106.6 մլն, Սեյշելներից՝ 1 մլրդ 416.4 մլն դրամի ներդրումներ:Ներդրումների մեծ մասն ուղվվել է հանքարդյունաբերության ոլորտ: Որոշ ներդրումներ ուղղվել են նաև ծխախոտի, խմիչքների, սննադամթերքի ու հագուստի արտադրության ոլորտներ։
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար