Ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով կառավարությունը պետական գույքն օտարում է
Դիտվել է` 950
02.08.2019
Կառավարությունը պետական գույքն օտարելու և այն ուղիղ վաճառքի ձևով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունեց:
Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքին, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հա մակերեսով հողամասին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն իրականացնելու է «Ավելիաց» ՍՊԸ-ն, որը հանդես է գալիս «Նաիրի ֆուդ» ապրանքանիշի ներքո, ճանաչում ունի Հայաստանում, արտահանում է իրականացնում նաև դեպի Ռուսաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Հոլանդիա; Ընկերության 2018 թ. արտադրական ծավալը կազմել է մոտ 550 մլն դրամ:
«Ընկերությունը նախատեսում է մինչև 2021 թ. ավարտը կատարել 259 մլն 760 հազ. դրամի ներդրում, ստեղծել 45 նոր աշխատատեղ»,- ասաց նա:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ երկու անգամ տեղի է ունեցել աճուրդ, և որևէ ընկերություն/անձ պատրաստակամություն չի հայտնել մասնակցել մրցույթին, առաջարկվում է 15 մլն 500 հազար դրամով ուղիղ վաճառքի ձևով տարածքը տրամադրել «Ավելիաց» ՍՊԸ-ին, որն էլ նշված գումարը կվճարի եռամսյա ժամկետում։
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար