Ներդրողները խոստանում են ներդնել 120-130 միլիոն եվրո «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը
Դիտվել է` 1296
14.06.2018
«EU-Assia Business Financing Center» հոլդինգի ղեկավար կազմը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպումից հետո լի են լավատեսությամբ`Նաիրիտի վերագործարկման հարցում: Հունիսի 13-ին այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, SynCo Group ընկերության ղեկավար Սամուել Բիբակը, հոլդինգի ավագ խորհրդական Արշակ Նազարյանը և ձեռնարկության նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանը:
Ըստ Գրիգորյանի, նրանք Մինասյանից ստավել են «կանաչ լույս», գործարանի վերագործարկելու համար: Նրանք խնդրել են աուդիտի իրականացնել Նաիրիտում, որը կարող է ավելի ճշգրիտ գնահատելու գործարանի վիճակը և ճշգրտել անհրաժեշտ ներդրումների ծավալը, որից հետո կառավարության և հոկդինգի ներկայացուցիչների միջև կստորագրվի գործարանի վերագործարկման մասին հուշագիր:
Հուշագրի ստորագրումը, ըստ Աշոտ Գրիգորյանի, «սարերի հետևում չէ», - մի քանի ամսից: Ներդրումների չափը կախված կլինի նրանից, թե քանի արտադրական գծեր կգործարկվեն: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են նրանք, գործարանի լրիվ վերագործարկման համար կպահանջի 120-130 մլն եվրո: Նախնական փուլում ներդրումները կկազմեն 25-30 եվրո, իսկ հետագայում`105 մլն եվրո:
Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարանե ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում:
2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտիե արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ:
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով