Ներդրողների գործընկերներից մեկը՝ զարգացող Եվրոպայում. Բիզնես Արմենիան Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ միջոցառումներին
Դիտվել է` 1298
25.06.2018
Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Դոնորների հետ հարաբերությունների խմբի (արդեն նախկին) ղեկավար Արման Ուդումյանը Լոնդոնում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխամասային գրասենյակում, մասնակցել են «Զարգացող Եվրոպա» միջոցառումների շարքին։
Ներդրումների խթանման հայաստանյան կառույցի ներկայացուցիչները Միացյալ Թագավորության Վեսթմինսթերյան պալատում մասնակցել են ՎԶԵԲ ընդունելությանը։ Այն կազմակերպվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ներդրումների խթանման կառույցների ղեկավարների համար։
Միջոցառումների օրերին տարբեր երկրների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկվել գործակցության ծրագրեր։ Բիզնես Արմենիայի թիմը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, օտարերկրյա ներդրողների անընդհատ աճող հետաքրքրության պայմաններում երկրի նոր կառավարության քաղաքականությունը, հիմնադրամի փորձը։ Գործընկեր կառույցների հետ քննարկվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու գաղափարը։
«Սա եզակի հնարավություն էր մեկ վայրում հանդիպելու 22 գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որը այլ պարագայում կամ անհնարին կլիներ, կամ անհամեմատ մեծ ժամանակային ու ֆինանսական ռեսուրսներ կպահանջեր։ Լոնդոն էինք մեկնել հետաքրքիր գաղափարներով, վերադառնում ենք արդյունավետ գործակցության նախնական պայմանավորվածություններով»,- նշել է Բիզնես Արմենիայի Դոնորների հետ հարաբերությունների խմբի (նախկին) ղեկավար Արման Ուդումյանը։
ՎԶԵԲ գործարար հանդիպումների շրջանակում անցկացվել է «Զարգացող Եվրոպա» մրցանակաբաշխությունը, որտեղ Բիզնես Արմենիան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 23 կառույցների շարքում առաջադրված է եղել «Ներդրումների խթանման տարվա ազգային մարմին» անվանակարգում։ Առաջադրումների համար հիմք են հանդիսացել 23 երկրների ներդրումների խթանման կառույցների գործունեության՝ ՎԶԵԲ հետազոտությունները։
«Հանդիպումներից բացի կարևորում ենք նաև ՎԶԵԲ մրցանակաբաշխության մեթոդաբանությունը, որով կատարվել է ընտրությունը։ Բիզնես Արմենիայի կարողությունների հզորացմամբ, հաջորդ մրցանակաբաշխությանը, մեր կառույցը կհավակնի լինելու լավագույնը»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Նյութի աղբյուրը՝ ArmInfo.am
Վերջին դիտումները
-
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով