Նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում Է կայացվել
Դիտվել է` 7237
20.07.2018
Սույն թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։
Ելնելով վերոգրյալից՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։
Նշենք, որ դեռ 2016 թ. մարտին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ԱրմՕյլ-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին նշել էր, որ ընկերության հիմնական նպատակը նավթամթերքի արտադրությունն է՝ «Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշով:
Ներդրումային փաթեթը նախապես պետք է իրականացվեր երեք փուլով, ներդրումների ընդհանուր ծավալը`35 մլն դոլար: Նախագծի առաջին փուլը նախատեսվում է Եղվարդում նավթավերամշակման գործարան կառուցել, որը հագեցած կլինի գերմանական, իտալական և իրանական տեխնիկայով: Ըստ բիզնես-պլանի, առաջին փուլում արտադրության ծավալը կկազմի տարեկան 15 հազար տոննա շարժիչային յուղ և 6 հազար տոննա գուդրոն: Հետագայում գործարանը հնարավորություն կունենա վերամշակել արդեն օգտագործված շարժիչային յուղը և այն օգտագործել որպես հումք, ինչն առաջին հերթին կօգնի պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը: Գործարանը կունենա յուրահատուկ մասնագիտացված լաբորատորիա տարածաշրջանում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունը միայն ներքին շուկայում վաճառելու համար նախատեսում է արտադրել 100 միլիոն դրամի ապրանք: Գործարանը, որի տարածքը կազմում է 5 հազար քառակուսի մետր, հետագայում մինչև 15 հազար քառակուսի մետր ընդլայնման հնարավորությամբ, կունենա նաև ստորգետնյա և վերգետնյա բազաներ, որոնք անհրաժեշտ են 4 հազար տոննա դիզվառելիքի, 2 տոննա բիտումի և 2-3 հազար տոննա հումք պահեստավորման համար, տարբեր տեսակի յուղերի արտադրության, ինչպես նաև 20 հազար տոննա պատրաստի արտադրանքի համար: Տեղում կառուցվում են գրասենյակային տարածքներ, իսկ մնացած մասը կազմում են անգարները, լաբորատորիաները: Ծրագրի առաջին փուլի իրագործման համար նախատեսվում է ներդրնել մոտ 15 մլն դոլար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում:
Մինչդեռ, 2017 թ. հոկտեմբերի 18-ին տեսչական մարմինը գործարանի շինարարությունը դադարեցնելու որոշում էր կայացրել: Ընկերությունը գործարանը կառուցել է՝ առանց բնապահպանական փորձաքննության անցկացման: Այդ ժամանակ ևս ընկերությանը պարտավորեցրել էին
գործարանի կառուցման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատում և փորձաքննություն անցկացնել: Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա մարտի 22-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ երկու կամ երեք ամսից Եղվարդ քաղաքում նավթի վերամշակման գործարանը կդառնա իրականություն: «Նախնական բիզնես պլանի համաձայն, գործարանի տարածքն ավելացել է, ինչպես նաև արտադրական ծավալները»,- հայտարարել էր նա:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով