Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը
Դիտվել է` 1607
02.06.2021
Հայաստանում 2020-ին, չնայած համավարակի և պատերազմի առաջացրած դժվարություններին, հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը, թեև պետությունը վճարել է գին՝ պարտքի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում:
Նա հիշեցրեց, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանը տարվա ընթացքում վերանայել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Ջանջուղազյանը խոսեց իրականացված հակաճգնաժամային միջոցառումների մասին:
«Պետք է նկատել, որ այս ամենը չէր կարող գին չունենալ, որը պետք է վճարվի: Գինը, ըստ էության, պետական պարտքի փոփոխությունն էր»,- ասաց Ջանջուղազյանն ու առաջարկեց օբյեկտիվ գնահատել իրավիճակը:
Կառավարության պատկերացմամբ՝ հաջողվել է վճարել համեմատաբար համարժեք գին՝ նախանշված արդյունքներին հասնելու համար: «Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, պետական բյուջեի դեֆիցիտը եղել է շուրջ 5 տոկոս, որը տրամաբանական է հարկաբյուջետային վերանայված քաղաքական համատեքստում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ այսպիսի հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կանխատեսվածից ավելի պարտքի ներգրավմանն այլընտրանք պարզապես չկա: «Իրականացվել են հավասարակշռված վերանայումներ, հակաճգնաժամային միջոցառումներ, ինչի արդյունքում հաջողվել է ապահվել և բացասական ազդեցության հնարավորինս մեղմում և մարկրոտնտեսական կայունությունը, որն այլընտրանք չունի հետագա զարգացման տեսակետից»,- ասաց նա:
Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ին արձանագրվել է 7.6 տոկոս տնտեսական անկում: Նրա վստահեցմամբ՝ պետական բյուջեի պակասուրդը և կառավարության պարտքը Հաաստանի համար չի ունեցել բացառիկ զարգացում, աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ, զարգացող երկրների հետ համադրելի դրսևորումներ են եղել:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով