Նախարարությունը մրցակցային հավասար պայմաններ է ստեղծում Հայաստանում կոնյակի սպիրտ արտադրողի և ներկրողի համար
Դիտվել է` 1774
01.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում Հայաստանում կոնյակի սպիրտ արտադրողների և ներմուծողների միջև:
«ԱԺ-ում հանդես եկանք համապատասխան օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ, և այն ընդունվեց: Փոփոխությունը միտված է հասնելու խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը և տեղական արտադրողի պաշտպանությանը: Սպիրտի և կոնյակի արտադրությունները ծանուցման ենթակա գործունեություններ են, տուրքը 15 մլն դրամ է: Մինչդեռ ներկրումը ծանուցման ենթակա գործունեություն չէ: Այսինքն՝ սպիրտ ներկրողն ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան տեղական արտադրողը: Հիմա մենք տեղական արտադրողին և ներկրողին բերեցինք նույն օրենսդրական հարթություն, սպիրտ ներկրելը ևս դարձավ ծանուցման ենթակա գործունեություն»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ գինեգործների միության ղեկավարը ևս լավ գնահատական է տվել այդ փոփոխությանը՝ ասելով, որ վերջապես առկա է վատ որակի սպիրտի ներմուծումը կանխելու հնարավորություն:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ փոփոխություն է կատարվել նաև մեծ և փոքր ընկերությունների մեջ հավասարություն սահմանելու նպատակով: 100 000 լիտրից ավելի սպիրտի արտադրության դեպքում հավելյալ յուրաքանչյուր լիտրի համար լրացուցիչ գումար է վճարելու արտադրողը:
Նյութի աղբյուրը՝ Armenpress.am
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով