+374 94 000 446

Նախարար Խաչատրյանը քննարկել է դեպի ԵԱՏՄ շուկա մսամթերքի արտահանման հարցերի լայն շրջանակ

Դիտվել է` 378

07.08.2019
post single img

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակում է հանդիպումները արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող տնտեսավարողների հետ։ Հերթական հանդիպումը  մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ էր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում արտադրողները բարձրացրել են շոգեխաշած և հում ապխտած մսի արտահանման հետ կապված խնդիրները, ներկայացրել սահմանափակումները։ Քննարկվել է  դեպի ԵԱՏՄ շուկա արտահանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի հետ կապված խնդիրները։

Տնտեսավարողները նախարարի ուշադրությանն են ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում առկա կարգավորումների շուրջ իրենց դիտարկումները և առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումքի ձեռքբերման, վերամշակման խնդիրներին։

Քննարկվել են նաև արտադրողների և  իրացման կետերի հարաբերություններին առնչվող հարցեր։

 

Նյութի աղբյուրը՝ Armenpress

Ծառայություններ

Վերջին դիտումները