Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ կորուստների, շահութաբերության և ծախսերի կրճատման արդյունքում գազի սակագինը կնվազի
Դիտվել է` 1163
21.11.2018
Գազամատակարարման համակարգում կորուստների, ծախսերի նվազեցման և շահութաբերության կրճատման արդյունքում հնարավոր կլինի գազի սակագինը Հայաստանում նվազեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագինը քննելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփվելով հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքները:
«Գազի սակագնի իջեցման համար պետք է այնպես անենք, որ բալանսը չխախտվի: Քննարկման առարկա պետք է դարձնենք գազի փոխադրման համակարգում կորուստները, շահութաբերությունը, ծախսերի օպտիմալացումը: Դրա արդյունքում, ես պնդում եմ, որ կունենանք սակագնի նվազեցում: Եվ, իհարկե, լրջագույն հարց են մնում սահմանին գազի սակագինն իջեցնելու համար բանակցությունները: Եթե սահմանին փոփոխություն չլինի, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի»,-ասաց Մելքումյանը:
Նա նկատեց, թե եղել է, որ սահմանին սակագինն իջել է, սակայն վերջնական սակագինը չի նվազել: «Եվ 2015 թ.-ի հունվարի 1-ից այդ 8.9 մլրդ դրամը կուտակվել է «Գազպրոմ Արմենիա»-ում: Սակայն, նաև եղել է պահ, երբ գինը չի իջել, սակայն վերջնական սակագինն իջել է 146-ից 139 դրամ՝ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի ներքին բոնուսի հաշվին: Հիմա եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկենք, որ գնան բոնուսների կտրուկ նվազեցման ճանապարհով, ապա մեծ ռեզերվ կունենանք»,- ընդգծեց Մելքումյանը:
Նա շեշտեց, որ գազի սակագնի իջեցման հնարավորությունը պետք է քննարկել, սակայն դեռ կոնկրետ ցուցանիշ չի կարող ասել:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար