Մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը
Դիտվել է` 2272
14.11.2019
Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը:
Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
Պատգամավորը նշեց, որ հունվարի 1-ից թանկանալու է ընդհանուր 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միսը, ձեթը, հացահատիկը, պարարտանյութը:
«Հաշվի առնելով պետբյուջեով նախատեսվող գնաճը՝ 4% ± 1.5 %, եթե միջին թանկացումը կազմի 8-9 %, կառավարությունը աղքատության շեմից ցածր մակարդակ ունեցող ընտանիքների համար որոշակի մեղմացում նախատեսո՞ւմ է արդյոք»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարարը նշեց՝ իսկապես ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ունենք անցումային ժամանակահատված:
«Մի շարք ապրանքների համար Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: Եվ այդ ժամանակացույցին համապատասխան յուրաքանչյուր տարի որոշակի ապրանքատեսակներ սկսում են հարկվել մաքսատուրքի ավելի բարձր դրույքաչափերով: Սակայն դա չի նշանակում, թե 2020-ին բարձրացող մաքսատուրքի դրույքաչափերի ազդեցությունը այդքան է լինելու: Մենք ունենք մանրամասն հաշվարկ, որը վկայում է, որ 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ բարձրացող մաքսատուրքերով ապրանքների ազդեցությունը լինելու է 2020-ի պետական բյուջեի հիմքում դրված գնաճի ընդհանուր թիրախային ցուցանիշի սահմաններում, և բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն այդ կապակցությամբ չի զգալու:
Նախարարությունն առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակի իր հաշվարկները: Կներկայացվեն թվային տվյալներ, թե Հայաստանում սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն ըստ պաշտոնապես հաստատված տվյալների՝ ԱՎԾ-ի տվյալների:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով