Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով. Դեյվիդ Բոհիգյան
Դիտվել է` 1284
16.08.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, Բիզնես Արմենիայի ներկայացուցիչներ։
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները չափազանց բարձր ընթացքի մեջ են։ Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը մի նոր մակարդակի կբարձրացնի այդ հարաբերությունները, և դրա լավագույն ցուցիչներից մեկը՝ քաղաքականից զատ, տնտեսական հարաբերություններն են», - ողջունելով հյուրերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նշել է նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա ներկայացրել է տնտեսության ոլորտում երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը, հատկանշել ներդրումային միջավայրի արդյունավետության համար կարևորագույն երկու օրինագծերի ընդունումը պետություն-մասնավոր հատված գործակցության և օտարերկրյա ներդրումների պաշտպանության բնագավառներում։ Միաժամանակ, նախարարը կարևորել է տնտեսական հարցերով իրավապաշտպանի ինստիտուտի անհրաժեշտությունը։ «Կա վճռականություն, և մոտ ապագայում իրականացվող օրենսդրական բարեփոխումները դրականորեն կանդրադառնան Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը»,- նշել է նախարարը։
Դեյվիդ Բոհիգյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար․ «Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար», - ասել է OPIC-ի գործադիր փոխնախագահը և ներկայացրել կորպորացիայի՝ որպես ԱՄՆ պետական մարմնի գործառույթները։
Ներկայում Հայաստանում կառույցն իրականացնում է 6 ծրագիր։ OPIC-ը ամերիկյան ընկերությունների կողմից ներդրումների իրականացումն է ապահովում համաֆինանսավորման, քաղաքական և այլ ռիսկերի ապահովագրման և վարկավորման միջոցով։
Հանդիպմանը խոսվել է փոքր և միջին բիզնեսի զարգացման, կապիտալի շուկայի կայացման, ներդրումների խթանման, կարողությունների զարգացման և մի շարք այլ հարցերի մասին։
Նախարար Մինասյանը տեղեկացրել է վարչապետի հանձնարարությամբ, արտգործանախարարության հետ համատեղ, առևտրային ներկայացուցիչների ինստիտուտը ուժեղացնելու աշխատանքների մասին։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության պատրաստակամության մասին։
Վերջին դիտումները
-
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով