Մեկնարկում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
Դիտվել է` 983
19.08.2020
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:
«Դրամաշնորհային մրցույթի նպատակն է նպաստել բնական ռեսուրսների (հողի, ջրի, կենսաբազմազանության) կայուն օգտագործմանն։
Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝
Լոռու մարզ՝
Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:
Տավուշի մարզ՝
Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:
Գեղարքունիքի մարզ՝
Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:
Դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ։
Կոոպերացիաներին տրվող դրամաշնորհի չափը կարող է լինեն 1 600 000 – 2 700 000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց համար մինչև 800 000 ՀՀ դրամ։ Կոոպերացիաների կողմից ներկայացվող ծրագրերը կունենան առավելություն։ Մրցույթում հաղթելու դեպքում, մասնակիցը պարտավորվում է ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով (ներկայացվող ծրագրի բյուջեի 50 տոկոսը տրամադրվում է դրամաշնորհի միջոցով, իսկ մասնակցի կողմից պետք է տրամադրվի մյուս 50 տոկոսը կամ ավելին):
Մրցույթի կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետը 2021թ. հունվարի 31-ն է, (դիմել մինչև 12:00 (GMT+4))։
Դիմում-հայտը կարող եք լրացնել այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 070857 հեռախոսահամարին կամ գրել bestidea@nabu.am էլ․ հասցեին»,- տեղեկացնում են դրամաշնորհային մրցույթի կազմակերպիչները։
Վերջին դիտումները
-
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով -
02.02.2021
Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը -
29.01.2021
Մշակող արդյունաբերության արտադրանքը նվազել է 3.4%-ով ընդհանուր արդյունաբերության 0.2% անկման ֆոնին -
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին