Մարզերում հանրային սննդի օբյեկտներին առնչվող օրինագծին հավանություն տրվեց ԱԺ հանձնաժողովի կողմից
Դիտվել է` 2410
28.11.2019
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց այն օրենքի նախագծին, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող օբյեկտները և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն:
«Հարկային օրենսգրքով սահմանվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, նաև բացառությունները: Առաջին ընթերցմամբ մենք մի քանի բացառությունների վերացում էինք առաջարկել, սակայն հանձնաժողովը հաստատեց դրանցից միայն մեկը, այն է՝ Երևան վարչական սահմանից դուրս հանրային սննդի օբյեկտները նույնպես դիտարկել որպես միկրոձեռնարկատիրություն, և մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունենալու պարագայում ազատել տարբեր տեսակի հարկերից»,- ասաց Թանդիլյանը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը և նշեց, որ իրենք առարկություններ չունեն՝ կապված նախագծի կարգավորման առարկայի հետ:
Թանդիլյանի և կառավարության ներկայացուցչի հետ քննարկման արդյունքում որոշվեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից։
Օրենքի նախագիծը քվեարկությամբ արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացության, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով