ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը պատրաստ է Հայաստանին աջակցել գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացման գործում
Դիտվել է` 1291
26.07.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։
Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին արդյունավետ համագործակցության համար։ «Հայաստանի զարգացման գործում գյուղատնտեսությունն ունի առանցքային նշանակություն։ Ոլորտի ռազմավարության մշակման համատեղ աշխատանքներն ապացույցն են մեր սերտ փոխգործակցության։ Մենք, որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, հանձնառու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների զարգացման գործում։ Ձեզ, պարոն նախարար, հավաստիացնում եմ, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված կառույցի», - նշել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Խաչատրյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձը գյուղատնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացման գործում և ընդգծել, որ արտադրողականության բարձրացմանը միտված քայլերը պետք է լինեն առաջիկա տարիների առանցքային ռազմավարական նպատակներից։
Կողմերը քննարկել են գյուղացիական տնտեսությունների հագեցվածությանը, հողերի քարտեզագրմանը, խոշորացմանը և հողօգտագործման իրավունքներին առնչվող խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղացիական տնտեսությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության, ներդրումների ներգրավման հարցերին։
Նախարարը գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել ոչ պարենային գյուղատնտեսության զարգացման հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաև բնական պաշարների կառավարման խնդիրը գյուղատնտեսության ոլորտում և առանձնահատուկ ընդգծվել է բնապահպանական բաղադրիչի կարևորությունը։
Նյութի աղբյուրը՝ Arminfo
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով