Կրկին անգամ կոչ է արվել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ հնացած պայմանագիրը՝ կրկնակի հարկումը բացառելու մասին
Դիտվել է` 1868
16.07.2018
ԱՄՆ Կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ներկայացրել են երկկուսակցական բաց նամակ, որում գործընկերներին կոչ են անում դիմել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին ու խնդրել վերանայել Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը։
Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: Կոնգրեսականները նամակում ընդգծում են, որ «հնացած» փաստաթուղթը չի արտացոլում գլոբալացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը: Նամակագիրները կոչ են անում ֆինանսների նախարարին առաջնահերթ կարգով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման համաձայնագիրը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին ձեռնարկված քայլի համար, ընդգծելով, որ կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը hստակ իրավաբանական հարթակ կստեղծի իրավասության երկու տարածքներում գործող ներդրողների ու անհատ ձեռնարկատերերի համար, կկանխի կրկնակի հարկումն ու կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Բացի այդ, փաստաթուղթը կօգնի ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամությունը, Հայաստանին կուղղի դեպի Արևմուտք, Երևանին ռազմավարական միջոցների ավելի լայն հնարավորություն, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների հետ հարաբերություններում անկախություն կընձեռի:
Նշենք, որ մինչև այսօր ԱՄՆ-ն և Հայաստանը առևտրային-մաքսային հարաբերությունները կարգավորում են 40 տարի առաջ ԱՄՆ-ի և նախկին ԽՍՀՄ-ի միջև կնքված համաձայնագրով:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ․ մայիսին նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում: «Ինչ վերաբերում է կրկնակի հարկումը բացառող երկկողմ համաձայնագրին, Ֆինանսների նախարարությունը փաստաթղթի կնքման որոշում չի կայացրել, դա կկայացնի մեկ հստակ չափանիշի հիման վրա՝ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները ցանկանում են ունենալ նման համաձայնագիր, կամ արդյո՞ք ամերիկյան ընկերությունները կշահեն նման համաձայնագրից: ԽՍՀՄ-ի հետ [1973թ․] կնքված համաձայնագիրը դեռ գործում է, և ընկերությունները դեռ այն օգտագործում են, սակայն մենք ակտիվ քննարկումների մեջ ենք հայ-ամերիկյան երկկողմ ձևաչափում»,- ԱՄՆ Կոնգրեսում նաև ասել է Ջոն Հեֆերնը:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով