Խորհրդարանն ընդունել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Դիտվել է` 1571
23.11.2018
Խորհրդարանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Քվեարկության արդյունքում նախագիծն ստացել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներ: Փաստաթղթին դեմ են քվեարկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը: Ընդհանուր առմամբ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել փաստաթղթին: Նախագծին աջակցել են նաև <Ծառուկյան> և <Ելք> դաշինքները, ինչպես նաև ՀՅԴ կուսակցությունը:
Նշենք, որ ՀՀ 2019 թ. համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ: Օրինագծով՝ նախատեսվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը 2019 թ. ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով: 2019 թվականին կապիտալ ծախսերը կաճեն 3.2%: Պետական գանձապետական եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 491 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.1%-ը, որից հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 399.2 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 20.7%-ը, 1 255.8 միլիարդ դրամի կամ 20.3 տոկոսի փոխարեն: Ընթացիկ ծախսերը կկազմեն 1.4227 մլն դրամ: Դեֆլյատոր ցուցանիշը կկազմի 104%: Պետական բյուջեի միջոցների 24%-ը կուղղվի հասարակական կարգի, անվտանգության և պաշտպանության ոլորտի խնդիրների լուծմանը, 12.3% -ը`տնտեսության իրական հատվածին, իսկ 3.2% -ը կուղղվի տեղական կառավարման բյուջեներին, իսկ 5.8% -ը`պետական գերատեսչություններին: 2019 թ. կառավարությունը պետական պարտքի սպասարկմանը կուղղի բոլոր ծախսերի 10% -ը:
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները