Կբարձրացվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի ծրագրերի հասցեականությունը
Դիտվել է` 1123
19.04.2019
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերի հասցեականությունը մեծացնելու և դրանցից օգտվելու համար դիմելու գործընթացի պարզեցնելու նպատակով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` համակարգը ընդհանուր բարեփոխման շրջանակում դիտարկելու մասին հանձնարարականով:
Հիմնավորման համաձայն՝ անապահով ընտանիքներից անհրաժեշտ փաստաթղթերի ստացումը և դրանցում առկա տվյալների վերլուծությունը խնդրահարույց է: Մասնավորապես՝ ներկայումս ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների չափահաս անդամների թիվը շուրջ 220000 է: Այսինքն՝ վերջիններս ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող օգնություններից օգտվելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ, դիմում ներկայացնելու, այնուհետև տեղեկանք ստանալու համար, պետք է ներկայանան առևտրային բանկ, ինչն արդեն իսկ հանգեցրել է դժգոհությունների աճի և առևտրային բանկերում հերթերի կուտակումների:
Առավել խնդրահարույց է գյուղական բնակչության կողմից տեղեկանքների ստացումը, քանի որ վերջիններս այդ նպատակով այցելում են առևտրային բանկի գնտվելու վայրի համայնք: Ներկայացվող տեղեկանքները թղթային են և հանրապետության 55 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հավաքված տեղեկանքներում առկա տվյալների ուսումնասիրությունը իրատեսական չէ: Բնակչության վարկային պարտավորությունների և ունեցած ավանդների վերաբերյալ տվյալների մշակումը, ուսումնասիրությունը, վերլուծությունը և դրա հիման վրա համապատասխան առաջարկի մշակման գործընթացն առավել արդյունավետ հնարավոր է իրականացնել կենտրոնացված` էլեկտրոնային տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝ առկա խնդիրների լուծման համար առաջարկվում է վարկային պատմության մասին տեղեկատվությունը ստանալ կենտրոնացված ձևով` Վարկային բյուրոյից, միաժամանակ` ապահովելով քաղաքացու գրավոր համաձայնությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար` դրանով իսկ կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա իրականացվող ծրագրերից օգտվելու համար դիմելիս անապահով ընտանիքներից հնարավորինս քիչ տեղեկանքներ ներկայացնելու գործընթացը:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար