ԿԲ-ն կառավարության հետ քննարկում է մարզերում երեխա ունեցողների համար հիփոթեքային վարկերի սուբսիդավորումն ավելացնելու հարցը
Դիտվել է` 959
06.06.2019
ՀՀ կենտրոնական բանկը կառավարության հետ քննարկում է հիփոթեքային վարկի մարման տոկոսադրույքների սուբսիդավորումը մարզերում երեխաներ ունեցողների համար ավելացնելու հնարավորությունը: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք դիտարկում են նոր հիփոթեքային ծրագրեր:
«Դիտարկվում են մի քանի հիփոթեքային նոր ծրագրեր, ու մի քանի փոփոխություն այս պահին շրջանառության մեջ է կառավարությունում: Վերջերս քննարկում եղավ, որ մարզում երեխաներ ունեցողների սուբսիդավորումը ավելացնենք: Հարցը քննարկման ներքո է, դա վերաբերելու է թե ազգային հիփոթեքային ընկերության միջոցով տրամադրվող վարկերին, թե «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրերին»,-ասաց Ջավադյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջարկում են սուբսիդավորումն ավելացնել կես տոկոսից մեկ տոկոսով: ԿԲ նախագահը նշեց, որ դա դիտարկում են որպես սոցիալական ծրագիր, որ շատ երեխա ունեցողներին պետությունն ավելի շատ սուբսիդավորի: Կախված երեխաների քանակից՝ մարդիկ հնարավորություն կունենան ավելի քիչ վճարել:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար