ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս
Դիտվել է` 1332
27.06.2018
ԿԲ խորհուրդը հունիսի 26-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, որ 2018 թ. մայիսին արձանագրվել է 1.0% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը նույնպես որոշակիորեն ցածր է գտնվել ԿԲ սպասումներից։
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկեր երկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչն արտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերի տոկոսադրույքների բարձրացմամբ: Այս ամենի ներքո ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է որոշակի գնաճային ռիսկերի ավելացում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից բարձր՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով։ Պահանջարկի կողմից այն հիմնականում արտահայտվում է ներդրումների աճի բարձր տեմպերով, մինչդեռ, արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղման պարագայում, մասնավոր սպառման աճը համեմատաբար ավելի ցածր է գրանցվել։ Այս պարագայում Խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա եղել է սպասվածից ավելի թույլ։ Վերջինս արտահայտվել է թե՛ բնականոն գնաճի և թե՛ գնաճային սպասումների ավելի ցածր մակարդակների ձևավորմամբ։
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո: Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ, չնայած առկա ցածր գնաճային միջավայրին, միջնաժամկետ հատվածում դեռևս պահպանվում է խթանող դրամավարկային պայմանների աստիճանական չեզոքացման անհրաժեշտությունը՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար