Կաթի մակնշման փոփոխությունները քննարկվեցին կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Դիտվել է` 1142
30.07.2018
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկեցին կաթի մակնշման փոփոխությունները, որոնք նախատեսված են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ մանրէաբանական աղտոտվածության կամ մնացորդային նյութերի մասով անվտանգությանը հետևելուց բացի՝ առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու այն հանգամանքին, թե արդյոք կաթնամթերքի մեջ մակնշված բոլոր բաղադրիչները համապատասխանո՞ւմ են արտադրանքի բաղադրությանը:
«Մենք որդեգրել ենք մի կարևոր սկզբունք՝ կանգնած լինել բիզնեսի կողքին, բայց, միևնույն ժամանակ, թույլ չտալ, որ մեր հասարակությունը թունավորվի բիզնեսի քմահաճույքների պատճառով: Հուլիսի 16-ից, ԵԱՏՄ կանոնակարգերի համաձայն, մենք ունենք մակնշման փոփոխություններ: Կանոնակարգում փոխվել է տառաչափը, տառատեսակը, պարտադիր է դարձել բուսական յուղի մեծ մակնշումը»,- ասաց Ավետիսյանը:
Կաթ արտադրողներն իրենց արտադրանքի փաթեթավորումները պատվիրում են նախապես, մեծ քանակությամբ և այլ երկրներից: Քննարկման ժամանակ նրանք հնարավորություն ունեցան իրենց առաջարկները ներկայացնելու, որպեսզի հնարավորինս չվտանգվեն նաև իրենց բիզնես-շահերը:
«Կաթից պատրաստված այն արտադրանքը, որտեղ կաթնայուղը փոխարինվելու է բուսական յուղով, արդեն կոչվելու է՝ «կաթ պարունակվող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով»: Եթե մենք նախկինում, համաձայն մեր օրենսդրության, դրա անունը դնում էինք թթվասերային մթերք, ապա ներկայումս նման հասկացություն չի լինելու: Արգելվելու է նաև մոլորության մեջ գցող անվանումների օգտագործումը, օրինակ՝ «թթվասերիկ» կամ նման մեկ այլ անվանում: Կանոնակարգը հնարավորինս բացառում է սպառողին մոլորության մեջ գցելու ցանկացած տարբերակ»,- ասաց Սննդի անվտանգության որակի տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Վերջին դիտումները
-
25.01.2021
ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով -
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները