Կառավարությունը հետաձգել է «Արմօյլ» ընկերության դիմումի քննարկումը, բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով
Դիտվել է` 1411
10.08.2018
Կառավարության երեկվա նիստի օրակարգից հանվել է 24-րդ հարցը.
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 35 մլն դոլարի ներդրում, որը պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ներկայումս ընկերությունը կնքել է հերթական պայմանագրերը, ուստի առաջացել է ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման և լրացման անհրաժեշտություն: Նավթամթերքի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերության նախատեսվող ներդրումները կկազմեն շուրջ 16.8 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016-2018 թթ. կկազմի 220 հազար ՀՀ դրամ:
Նախարարն ընդգծեց, որ գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու, այլ ոչ թե նավթի: «Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Ներդրումային ծրագրի համաձայն՝ այս արտադրանքի համար Հայաստանում և Արցախում առկա ողջ պահանջարկը բավարարվելու է, նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում»,- ասաց Մինասյանը:
Իր հերթին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության նիստից առաջ իրեն տեղեկացրել են, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է նշված գործարանի շինարարությունը:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգում է իրականացրել և կասեցրել: «Սակայն օրենքում կա բաց. այնտեղ նշված է, որ նավթավերամշակման արտադրությունն Ա կատեգորիայով փորձաքննության ենթակա է: Այդ նույն օրենքի մեկ այլ կետով կա այլ կարգավորում: «Արմօյլ»-ի գործունեությունը որպես վերամշակում մտնում է Ա կետի տակ և գործարանը չունի բնապահպանական դրական եզրակացություն, չնայած հանրային լսումներ է իրականացրել: Գործարանի գործունեությանը պետք է վերջնական եզրակացություն տա փորձաքննական ՊՈԱԿ-ը»,- ասաց Գրիգորյանը
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսչական մարմնի որոշման պայմաններում պետք է հարցի քննարկումը հետաձգել՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար: «Մանավանդ, որ հարցի վերաբերյալ ազդակիր համայնքի բնակիչները ևս հարցեր են բարձրացնում: Պարոն Ավինյան, պետք է քննարկենք այս իրավիճակը, մինչ կառավարության հաջորդ նիստը գանք վերջնական եզրակացությունների, որպեսզի մեր անելիքները հստակեցնենք, կառավարության գործողությունները դրվեն օրինական հենքի վրա: Մենք շահագրգիռ ենք, որ ներդրումներ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն: Ես ընկերության ներկայացուցիչներին հանդիպել եմ, ասել եմ, որ ներդրումների համար ոչ մի խոչընդոտ չկա. առաջինը՝ գործունեությունը պետք է լինի օրինական և բնապահպանական առումով պետք է խնդիրներ չառաջացնի: Տնտեսության զարգացման մեջ էկո Հայաստանի սկզբունքը պետք է դնենք, ինչը չի նշանակում, որ նավթամթերքի վերամշակման գործարանը չպետք է լինի: Բոլորի շահերը պետք է հաշվի առնվեն, և այդ ամենը պետք է կազմակերպվի 100 տոկոսով օրինական դաշտում»,- ընդգծեց վարչապետը:
Վերջին դիտումները
-
18.01.2021
Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48 տոկոսով ավելի գյուղապրանք -
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար