Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը
Դիտվել է` 1806
04.04.2019
«Լսելով ոլորտի տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին ու նաև լրացուցիչ քննարկելով նրանց կողմից ներկայացված անհանգստությունները՝ մենք որոշել ենք այս պահին ձեռնպահ մնալ այդ նախաձեռնությունից։ Զովացուցիչ ըմպելիքները ակցիզային հարկով հարկելու կարգավորումը նախագծից դուրս է բերվել։ Այսինքն` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվել է առանց այդ կարգավորման», - ասաց Արման Պետրոսյանը։
Դժգոհությունների պատճառ էր դարձել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ տարադրամի փոխանակման կետերի համար՝ 3 միլիոն դրամ (50 հազար դրամի փոխարեն): Դրույքաչափերի մասով փոփոխություն նախագծում չի արվել, փոխարենը ժամկետներն են տեղափոխվել:
«Մենք առաջարկել ենք որոշակի փոխզիջումային տարբերակ այն առումով, որ միգուցե քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Բայց այս առաջարկությունը, ըստ էության, չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Այդուհանդերձ մի բարելավում կառավարությունը իր նախաձեռնությամբ կատարել է: Դա վերաբերում է հետևյալին․ նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերը ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից միայն», - նշել է Պետրոսյանը։
Նյութի աղբյուրը՝ AzatutyunTV
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով