Կառավարությունը ձեռնարկելու է ՀՆԱ-ում արդյունաբերության տեսակարար կշռի մեծացման քայլեր
Դիտվել է` 1613
05.08.2019
ՀՀ կառավարությունը ձեռնարկելու է արդյունաբերությանը, մասնավորապես, մշակող արդյունաբերությանն աջակցության և ՀՆԱ-ում ճյուղի տեսակարար կշռի մեծացման ուղղված քայլեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էկոնոմիկայի նախարարին հանձնարարական եմ տվել, որ նա այս ընթացքում ինտենսիվ շփումներ ունենա արտադրության ոլորտի հետ»,- ընդգծեց նա՝ պարզաբանելով, որ խոսքը չի վերաբերում հանքարդյունաբերությանը, որի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում շատ մեծ է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր, ինչին այլընտրանք չկա, և գյուղատնտեսական ու հանքարդյունաբերական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ում պետք է փոքր լինի, իսկ դա հնարավոր է, երբ մշակող, տեխնոլոգիական արդյունաբերության, սպասարկման և մյուս ոլորտները լուրջ աճ ապահովեն և իրենց ուսերին վերցնեն ՀՆԱ ձևավորելու բեռը։
Նա կոչ արեց գնել տեղական արտադրողի արտադրանք։ «Չեմ կարծում, որ սրան պետք է վերաբերվել որպես լավության»,- նկատեց Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում աշխատում է տեղական արտադրության հագուստ կրել, որը հարմար է որակի և գնի առումով։
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով