Կառավարությունը 9 մարզերի տնտեսական ու սոցիալական զարգացման համար կտրամադրի 421 մլն դրամ
Դիտվել է` 1119
28.09.2018
ՀՀ կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 421 մլն 235 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:
«Որոշման նախագծով նախատեսվում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին, և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց Պապիկյանը:
Ըստ որոշման նախագծի՝ Արագածոտնի մարզպետարանին կտրամադրվի 61 մլն 816 հազար հազար դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58 մլն 273 հազար, Վայոց ձորի մարզպետարանին՝ 34 մլն 545 հազար, Արմավիրի մարզպետարանին՝ 3 մլն 519 հազար դրամ, Արարատի մարզպետարանին՝ 2 մլն 858 հազար, Կոտայքի մարզպետարանին՝ 54 մլն 235 հազար դրամ, Լոռու մարզպետարանին՝ 39 մլն 936 հազար դրամ, Սյունիքի մարզպետարանին՝ 134 մլն 407 հազար դրամ, Շիրակի մարզպետարանին՝ 31 մլն 645 հազար դրամ:
Վերջին դիտումները
-
14.01.2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր -
11.01.2021
Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտի հարկային քաղաքականությունը -
28.12.2020
Հայաստանում 2020թ. 11 ամսում տնտեսական ակտիվությունը նվազել է 7,2% - ով -
22.12.2020
ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է գրանցել բեռնափոխադրումների ծավալների աճ -
14.12.2020
ՀՀ - ի համար հասանելի են դարձել շուրջ 36.7 միլիոն դոլարի բյուջետային միջոցներ -
04.12.2020
Պարենային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին -
26.11.2020
Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով -
25.09.2020
Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1 մլն հատ վարկային պայմանագիր -
23.09.2020
Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը -
16.09.2020
Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256 տոկոսով -
11.09.2020
Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները -
03.09.2020
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն -
31.08.2020
Դեպի Բելառուս և Ղազախստան աճել են Հայաստանի արտահանման ծավալները -
24.08.2020
ԱՄՆ-ը լրացուցիչ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար -
19.08.2020
Մեկնարկում է գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ