Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Ջրային օրենսգրքում
Դիտվել է` 1534
28.06.2019
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում: Կառավարության հունիսի 27-ի նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ այս փոփոխությունները պայմանավորված են որոշ օրենսդրական անհամապատասխանություններով:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 10-րդ՝ ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանում, կետով նախատեսվում է մշակել նորմատիվ իրավական ակտ: Սակայն, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և 2018 թվականի մարտի 21-ի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» (ՀՕ-180-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ մշակվում է Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կողմից: Հետևաբար, ՀՀ ջրային օրենսգրքով իրավական հիմքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Նախագծով ներկայացված փոփոխությունները անհրաժեշտություն են առաջացնում լրացում կատարել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»,- ասաց Ղափլանյանը:
Նախարարի տեղակալը նշեց, որ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը, ստեղծել իրավական հիմք ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման համար և լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63.6-րդ հոդվածում, որով ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում նախատեսվելու է վարչական պատասխանատվություն։
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով