Կառավարությունն ամփոփել է 2019 թվականի սեպտեմբերի սոցիալ-տնտեսական արդյունքները
Դիտվել է` 2084
03.10.2019
ՀՀ կառավարությունն ամփոփել է 2019 թվականի սեպտեմբերի սոցիալ - տնտեսական արդյունքները:
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված տեղեկատվության համաձայն, ս. թ. սեպտեմբերին Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի 10-ամյա եվրապարտատոմսեր' 4.2% եկամտաբերությամբ, ինչը 2,05 տոկոսային կետով ցածր է եվրապարտատոմսերի առաջին թողարկումից:
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձն աճել է 10% - ով, հանրային կրթության ոլորտի պետական հատկացումներն ավելացել են 1 մլրդ 666 մլն 675 հազար դրամով: Նոր ուսումնական տարվա առաջին օրը երկրի 8 շրջաններում բացվել են 18 նոր նախադպրոցական հաստատություններ։ Սեպտեմբերին որոշում է կայացվել փրկարարների աշխատավարձի բարձրացման մասին՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից միջին աշխատավարձը 85 հազար դրամից հասցնելով 130 հազար դրամի։ 20 տոկոսով կբարձրանա նաեւ "Հայանտառ" ՊՈԱԿ-ի անտառապահների եւ անտառապահների անվանական աշխատավարձը:
Մեկ ամսում կառավարությունը հավանություն է տվել երեք ընկերությունների՝ ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով հարկային արտոնություն տրամադրելու հայտերին, նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 4,8 մլրդ դրամ։ Ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակներում կստեղծվի 49 աշխատատեղ։ ԱԱՀ վճարումից ազատվել է այն ընկերությունը, որի ներդրումային նախագիծը գնահատվում է 124 մլրդ դրամ, կստեղծվի 106 աշխատատեղ ։ Հարկային արտոնություններ են ստացել նաև ՏՏ ոլորտի ավելի քան 137 ընկերություններ, որոնց գործունեության արդյունքում կստեղծվի 588 աշխատատեղ։ Ավելի քան 50 կմ ճանապարհահատվածում այսօր շարունակվում են ճանապարհաշինության աշխատանքները։
Սեպտեմբերի 24-ից մեկնարկել են լայնածավալ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: Զորամասերի քանակը, որոնք անցել են սննդի ապահովման նոր համակարգին, հասել է 18-ի։
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի որոշմամբ՝ 2020 թվականից 6 անգամ կբարձրացվի առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ: Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 150 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։ Մոտ 41 տոկոսով կբարձրացվի աշխատող մայրերի ամսական նպաստը՝ 18 հազար դրամից դառնալով 25 հազար դրամ։ Գյուղական շրջաններում ներդրվելու է երեխայի խնամքի նոր տեսակ. մինչեւ երեխայի երկու տարին լրանալը մայրերին ամսական վճարելու է մինչև 25,5 հազար դրամ:
2019 թվականի սեպտեմբերի 1-ից երկրի քաղաքացիները համապատասխան ծառայություններ ստանալու համար կարող են դիմել ՔԿԱԳ մոտակա տարածքային մարմին:
Որոշում է կայացվել նաև, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում պետպատվերի շրջանակներում պարզեցվելու են երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացակարգերը։ Արդյունքում՝ այլևս անհրաժեշտություն չի լինի "երեխայի առողջության պետական հավաստագիր" ներկայացնել բուժհաստատություն։
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով