Կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը
Դիտվել է` 1404
05.06.2019
Հայաստանի համար 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր, սակայն այդ պայմաններում երկրի կառավարությանը հաջողվել է լուծել մակրոտնտեսական կայունության պահպանման խնդիրը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություններ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն: Սա կարևոր է նկարագրելու համար այն իրավիճակը, որի պայմաններում տեղի է ունեցել բյուջեի կատարման ընթացքը: Այս պայմաններում մեր կառավարությունը, որը ձևավորվել է 2018 թվականի մայիսին, ըստ էության, կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը՝ խոսքը մակրոտնտեսական կայունության պահպանման մասին է: Ես Ազգային ժողովի մեծ դահլիճում ասել եմ, բայց ուզում եմ այստեղ էլ ընդգծել, որ, երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:
Նա ընդգծեց, որ 2018 թվականին արձանագրվել է 5.2 տոկոս տնտեսական աճ: «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի բյուջեում, որն ընդունվել է նախորդ կառավարության և նախորդ Ազգային ժողովի կողմից, որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ նշվել է 4.5 տոկոս: Այսինքն, 2018 թվականին ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018 թվականի բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել հետևյալը, որ 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է: 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքներով Հայաստանի կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ»,- շեշտեց վարչապետը:
Նա հավելեց, որ 2018 թվականին ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: «Սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել, որովհետև ես հիշում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող հիմնական թեման գնաճն էր: Եվ շատ նեգատիվ կանխատեսումներ էին արվում այս առումով, բայց մեզ հաջողվեց, այդ թվում՝ որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով, զսպել գնաճը և տարվա արդյունքներով մենք ունեցանք գնանկում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով -
18.03.2021
Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի -
17.03.2021
ԿԲ-ն շարունակում է տնտեսության վրա գնաճային ազդեցություն ակնկալել արտաքին հատվածից, իսկ ներքին տնտեսությունից՝ ոչ -
15.03.2021
ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները -
10.03.2021
ԵԱՏՄ-ն հրաժարվել է 76 երկրների համար սակագնային արտոնություններից, այդ թվում՝ Թուրքիայի համար -
05.03.2021
Աշխարհում պարենի գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ -
22.02.2021
ԱՄՆ առևտրի պալատը շահագրգռված է հայ-ամերիկյան գործարար շփումների ակտիվացմամբ -
16.02.2021
Իրացման շրջանառությունն աճել է շուրջ 12%-ով -
15.02.2021
Ֆրանսիայից ստացած մարդասիրական օգնության ծավալն ավելացել է ավելի քան 94 տոկոսով, Չեխիայից` 2 անգամ -
08.02.2021
ՀՀ պետական պարտքը մեկ տարում աճել է 8.84%-ով