Կառավարության ծրագրում ամրագրված՝ տարեկան միջինը 5% տնտեսական աճը բավական հավակնոտ է
Դիտվել է` 6507
11.02.2019
ՀՀ կառավարությունը նպատակադրվել է ապահովել տարեկան միջինը 5% տնտեսական աճը, ինչն էլ ամրագրված է վերջինիս գործունեության հնգամյա ծրագրում: Այդ մասին փետրվարի 8-ին կառավարության նիստից հետո հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով, անցած տարվա հաշվետվությունները վկայում են, որ աշխարհում տնտեսական աճի միջին ցուցանիշը կազմում է 3,7%: «Մենք ցանկանում ենք ապահովել այնպիսի պայմաններ, որ աճը զգալիորեն բարձր լինի: Բայց դրա համար անհրաժեշտ են ներդրումներ: Եթե նշված ժամանակահատվածում /հինգ տարի/ կառավարությանը հաջողվի կայունացնել ներդրումները՝ հիմնական միջոցներով ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ 23-25 տոկոս միջակայքում, վստահ եղեք, որ դրան հաջորդող ժամանակահատվածում խոսելու ենք ավելի բարձր աճի տեմպերի մասին»,- ասել է Խաչատրյանը:
Միաժամանակ, ինչպես նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, այս անցումային շրջանում, երբ տնտեսությունը կառուցվածքային փոփոխություններ է կրում, ի հայտ են գալիս արդյունաբերության նոր ճյուղեր, որոնք մեծ դեր կխաղան երկրի տնտեսական կյանքում, նոր շուկաների յուրացման հաշվին, 5%-ը բավական հավակնոտ ցուցանշ է: Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, ՀՆԱ 5% աճը միջին ցուցանիշ է հնգամյա ժամանակահատվածի համար. մի տարի աճը կարող է կազմել 4,5%, մյուս տարի՝ 6%: ՀՀ պետբյուջեի համաձայն՝ ՀՆԱ աճը 2018 թվականին նախատեսված էր 4,5%: 2019 թվականին սպասվում է 4,9% աճ, իսկ ինֆլյացիան՝ 2,7%:
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով