Կառավարության նախնական գնահատականով՝ հարկային եկամուտների հավաքագրման աստիճանը 7 տոկոսով զիջում է հարկային պոտենցիալին
Դիտվել է` 1561
20.06.2019
ՀՀ կառավարությունը նախատեսում է հարկային եկամուտների հավաքման աստիճանը մոտեցնել գնահատված հարկային պոտենցիալին: Ըստ նախնական մեթոդաբանությամբ կատարված գնահատակաների՝ 7 տոկոսի չափով զիջում են պոտենցիալին: Այս մասին ԱԺ-ում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Մելքումյանը նշեց՝ քննարկվում է, որ 62 մլրդ դրամ միջոցներ են գալու բյուջե, սա նշանակում է, որ ստվերը կրճատվում է: «Ինչ եք կարծում մենք ստվերի ո՞ր մակարդակի վրա ենք, և ո՞ր ոլորտներն են ամենառիսկայինը մնացել»,-հետաքրքրվեց պատգամավորը
«Մենք հիմա մեր ծրագրում ունենք մի մաս, ըստ որի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտների հավաքման աստիճանը կմոտեցվի գնահատված հարկային պոտենցիալին: Դա նշանակում է, որ մենք որոշակի մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր տնտեսությունում հարկային պոտենցիալը՝ հաշվի առնելով թե տնտեսական կառուցվածքը, թե զարգացումները, թե կարգավորումները, որոնք կապված են հարկային համակարգի հետ: Վերջնական չէ՝ ճիշտ է, թե սխալ այդ մեթոդաբանությունը, սակայն, ըստ դրա, մոտ 7 տոկոսի չափով դեռևս զիջում ենք պոտենցիալին»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, թե այդ 7 տոկոսն ամբողջությամբ ստվեր է:
Նյութի աղբյուրը՝ Armenpress
Վերջին դիտումները
-
08.06.2021
2020 թվականին գյուղատնտեսության ոլորտի բյուջեն վերանայվել է կրճատման ուղղությամբ: -
02.06.2021
Նախորդ տարի հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը -
26.05.2021
Հայ-իրանական աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ -
19.05.2021
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին -
07.05.2021
2021 թվ.- ի ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների -
30.04.2021
Օրենքով կներդրվի օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ -
27.04.2021
ՀՀ տնտեսությունը մարտին աշխուժություն է դրսևորել -
22.04.2021
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է կրկնապատկել ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում -
20.04.2021
Հայաստանն ու Իրանը հաստատել են տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն -
15.04.2021
Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է -
08.04.2021
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ՌԴ և ՀՀ-ն մոտ ժամանակներս կվերականգնեն ապրանքաշրջանառության ծավալները -
06.04.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ և Չինաստան արտահանումն աճել է -
01.04.2021
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ -
30.03.2021
Ձկնորսության գործընթացը կկազմակերպվի պետական կառույցի կողմից -
23.03.2021
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը տարեսկզբին աճել է 19.3 տոկոսով